ԵՄ 27 երկրների ԱԳ նախարարներն այսօր Բրյուսելում կքննարկեն ղարաբաղյան խնդիրը ՝ հաշվի առնելով Մոսկվայում հոկտեմբերի 9-ի բանակցությունների արդյունքները՝ Բրյուսելում լրագրողներին հայտնել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը։
Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը, և հարավային, և հյուսիսային ուղղությամբ ձեռնարկել են հարձակողական գործողություններ՝ ասուլիսում տեղեկացրեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր Մոսկվայում կհանդիպի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Նախատեսված է նաև հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։
Ahval News-ը մեջբերում է Եգիպտոսի Ahram-ից, որ գրել է՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ շուրջբոլորը կոնֆլիկտներին վերջին տասնամյակում միջամտելու ռազմավարության վերջին փազլը Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտի վերսկսումն է Լեռնային Ղարաբաղի վերահսկողության համար:
Թեհրանը մեծ ուշադրություն է դարձրել ու դարձնում Արաքսից հյուսիս ծավալվող իրադարձություններին՝ լինելով աշխարհում միակ պետությունը, որ սահմաններ ունի ղարաբաղյան կոնֆլիկտի երեք կողմերի՝ Հայաստանի, Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի հետ:
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք առաքելության շրջանակներում պարզվել է, որ հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից՝ հրադադարի պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց հետո ադրբեջանական զինված ուժերի կողմից սպանվել է Արցախի առնվազն 5 քաղաքացիական անձ:
Հայկական կողմը ադրբեջանական գյուղերին հարվածներ չի հասցնում՝ ասել է ՊՆ նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ հերքելով Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը, թե իբր հայկական կողմը գնդակոծում է ադրբեջանական գյուղերը:
Այսօր տեղեկություն տարածվեց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ամերիկացի սենատորների հետ ընթրիքի ժամանակ հայտարարել է, թե Հայաստանը և Ադրբեջանը մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Մասնավորապես, Թրամփը նշել է. «Հայաստան, Ադրբեջան-մենք այնտեղ հրաշք գործեցինք, և խաղաղության համաձայնագիրն արդեն մոտ է նպատակին, եթե ոչ արդեն վերջնական հանգուցալուծմանը...